Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39329

ԴԱՀԿ ծառայության ղեկավարը վստահ է, որ այս կառույցը բոլոր առումներով կայացած է

$
0
0

ԴԱՀԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղում ծանոթանալու Ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին, առկա խնդիրներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ստեփանավանի բաժանմունքում Արմեն Հարությունյանին ներկայացվել է աշխատանքային գործունեության ընդհանուր պատկերն ու արձանագրված արդյունքները:

Այնուհետև, մարզային բաժնում՝ Վանաձորում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթություններն ու առանցքային ուղենիշները:

«Այո՛, մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց: Եվ դա էլ ավելի է պարտադրում կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ Ծառայության գործունեությունը լինի ամուր, թափանցիկ և ընկալելի: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքից է կախված լինելու կառույցի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում»,-ասել է Ա. Հարությունյանն, ընդգծելով, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքում պատիվն ու արժանապատվությունը պետք է ընկալի որպես բարձրագույն արժեք:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, տալով համապատասխան հանձնարարականներ, հայտնեց, որ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի առավելագույնս հստակեցնելու հարկադիր կատարողի գործառույթների իրականացման մեխանիզմները։

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39329

Trending Articles