Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39179

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39179

Trending Articles