Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39419

Ոստիկանության հայտարարությունը չբավարարեց ցուցարարներին

$
0
0

Քիչ առաջ Խորենացու փողոցում հավաքվածներին մոտեցավ ոստիկանության փոխգնդապետներից մեկը և հայտարարեց, որ բերման ենթարկվածների հիմնական մասին բաց են թողել և մյուս մասն էլ այս պահին ցուցմունքներ է տալիս, որից հետո նրանք նույնպես ազատ կարձակվեն։

Սակայն այս հայտարարությունը կարծես չբավարարեց հավաքվածներին և նրանք պնդեցին պատասխան բերել իրենց երկու պահանջներին՝ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին ու ձերբակալվածներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հավաքվածները շարունակում եմ սպասել։ Նշենք, որ այս պահին հիմնականում հայտարարություններով հանդես է գալիս Հարություն Աղլամազյանը։

Իրավաբան․net


Viewing all articles
Browse latest Browse all 39419