Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 39299

Ովքե՞ր են հավակնում դառնալ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

Արդարադատության ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի մասին ս.թ. մայիսի 17-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ս.թ. հունիսի 17-ը՝ ժամը 18:00: Հիմք ընդունելով վերջնաժամկետը լրանալու փաստը և առաջնորդվելով մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությամբ` Արդարադատության ակադեմիան հրապարակում է ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անունները:

Ակադեմիայի կադրերի բաժին է ներկայացվել երեք դիմում.

1. Սարգիս Թորոսյան
2. Թամարա Շաքարյան
3. Սերգեյ Առաքելյան:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված է ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների, ինչպես առձեռն, այնպես էլ փոստային առաքման միջոցով հանձնելու կարգ:

Մասնավորապես, Ակադեմիայի կանոնադրության 43-րդ կետի համաձայն՝ փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը: Առաքանիների առաքման հսկիչ ժամկետները (փոստային առաքանու` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման համար սահմանված ժամանակ (<<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդված), սահմանված են ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր՝ <<Հայփոստ>> ՓԲԸ-ի ներքին կանոնակարգով (Երևան քաղաքում՝ 1 օր + 1, մարզերում՝ 1 օր+3):

Չբացառելով փոստային առաքմամբ այլ հայտերի ներկայացման հնարավորությունը (փաստաթղթերը փոստային ծառայությանը հանձնելու և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու միջև ընկած ժամանակահատվածի հաշվառմամբ)՝ հայտերի վերաբերյալ վերջնական տեղեկատվության հրապարակումը, համաձայն Ակադեմիայի կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետի, կկազմակերպվի Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում Խորհրդի նախագահի կողմից մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ:

Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստի ընթացքում: Արդարադատության ակադեմիայի Կանոնադրության 26-րդ կետի համաձայն՝ խորհրդի նիստերը դռնփակ են:

Արդարադատության ակադեմիա

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39299

Trending Articles