Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39239

Մենք համբերատար սպասում ենք. մահացած ծննդկանի գործով փաստաբան

$
0
0

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և մի քանի օր անց մահացած 26-ամյա ծննդկանի և նրա նորածին երեխայի  մահվան գործով նախաքննությունը շարունակվում է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը:

Փաստաբանին և հարազատներին այս պահին բավարարում է  նախաքննության ընթացքը,  օրենքի որևէ շեղում տեղի  չի ունեցել, իսկ լինելու դեպքում նրանք անպայաման կբարձրաձայնեն:  Խոսելով Շուշանիկ Բախշյանի որպես վկա հարցաքննության մասին` Մարինե Թովմասյանը ասաց.

«Բնական է, այս պահին Շուշանիկը  կարող էր որպես վկա հարցաքննվել: Որպես կասկածյալ գործին ներգրավելու համար միգուցե դատահոգեբուժական փորձաքննությունից հետո պետք է ներգրավվեր, բայց առայժմ մենք համբերատար սպասում ենք»:

Մարինե Թովմասյանը  գտնում է, որ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո որոշակիորեն պարզ կլինի`անձը մեղավոր է, թե՝ ոչ:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39239

Trending Articles