Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39668

«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվել

$
0
0

Ապրիլի 24-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 UT 661 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Մ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվել:

Ավտոմեքենայի վարորդ Մ.Ա.-ն (թիկունքի և դեմքի շրջանում 1-ին կարգի այրվածքներով) և ուղևոր Ս. Ա.-ն (ծնվ. 2003 թ., քերծվածքներով) տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ. որտեղ բժիշկներ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.51, մարվել՝ 17.06-ին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39668

Trending Articles