Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Երկու զինծառայող էր սպանվել. մեղադրյալը կալանավորվել է

$
0
0

Ապրիլի 6-ին գրել էինք, որ Քարվաճառում երկու զինծառայողներ են մահացել՝ Սուրեն Արթուրի Արամյանը և Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և 6-րդ կետերի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ պարտադիր ժամկետային զինծառայողների գործով:

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը և առերևույթ սպանություն կատարած անձի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Սպանության մեջ մեղադրվողը զինծառայող է, նույն զորամասում է ծառայել:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles