Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Օրենքի խախտումով կընտրեն Հանրային ռադիոյի գործադիր տնօրենին

$
0
0

Այսօր Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կորոշի՝ ով է լինելու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը: Այս քայլին խորհուրդը գնում է օրենքի խախտումով: Համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի (Խորհրդի գործունեության կարգը) 6-րդ կետի՝ «Խորհրդի նիստերը դռնբաց են: Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը»:

Խորհրդի աշխատակազմի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ հերթական նիստը փակ է, մեր այն դիտարկմանը, որ օրենքում հստակ ասվում է, որ բաց են խորհրդի բացառապես բոլոր նիստերը, պատասխանեցին՝ հատուկ որոշում է ընդունել, որ նիստը փակ է անցկացվելու:

Փորձեցինք հիմքերը հասկանալ, սակայն աշխատակազմի ղեկավարը պատճառաբանեց, որ ծանրաբեռնված է ու խնդրեց զանգահարել ավելի ուշ՝ իմանալու՝ ով է նշանակվել ռադիոյի տնօրեն:

Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles