Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Մերկասառույց, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

$
0
0

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ, Մեծ-Սարիար – Կրաշեն, Վերին Գետաշեն-Մադինա, ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Այս մասին Իրավաբան.net տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles