Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39715

Եթե պարտքով փող եք տվել մեկ ուրիշին

$
0
0

Պարտքով փող տալու, կամ ինչպես իրավաբանորեն դրան անվանում են` փոխառության պայմանագրով, փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`

1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.

2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39715

Latest Images

Trending Articles