Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39289

Եթե դատավորն ապօրինի գործողություններ է կատարում և չի բավարարում ինքնաբացարկի միջնորդությունը, ապա ի՞նչ անել

$
0
0

ՀՀ դատական օրենսգրքի 153–րդ հոդվածի համաձայն սահմանվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

 2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.

4) դատավորի կողմից դատական օրենսգրքի 12-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը.

5) դատական օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39289

Trending Articles